211652_close_icon
views-count1289 դիտում article-date 13:29 07-12-2014

Շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը դարձավ 43 տարեկան

Այսօր շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի ծննդյան տարեդարձն է: Նա աշխարհի՝ մինչև 16 (1986, Արգենտինա), 18 (1989, Պուերտո Ռիկո) և 20 (1991, Ռումինիա) տարեկանների չեմպիոն է, բացի այդ՝ Համամիութենական 5 մրցաշարերի հաղթող։ 1992-ին համաշխարհային օլիմպիադայում, Հայաստանի հավաքականի կազմում, դարձել է 3-րդ մրցանակակիր, 1995-ին՝ «Երևան» ակումբի կազմում շախմատի ակումբային թիմերի Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր, 1999-ին՝ աշխարհի շախմատի առաջնության երկրորդ մրցանակակիր։ 1992, 2002 և 2004 թվականների աշխարհի թիմային առաջնությունների եռակի, նաեւ 1997, 2001 և 2005 թվականների Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է:

Նմանատիպ նյութեր