Փրկարարները բացել են փակ դուռը
Այսօր, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սոսեի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին ներսում քնած է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: