1500 դիտում
20:58 06-12-2014
Սպանության փորձ կատարած անձը ճանաչվել է անմեղսունակ
Կենցաղային տարաբնույթ հարցերի շուրջ զրույցի ընթացքում Ն.Զաքարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Բ.Սարգսյանը կացնանման գործիքը նետել է Ն.Զաքարյանի գլխի ուղղությամբ, սակայն վերջինս, կռահելով հարվածի ուղղությունը, կարողացել է խուսափել գլխին ուղղված հարվածից: Փախուստի դիմած Ն.Զաքարյանի ուղղությամբ Բ.Սարգսյանի երկրորդ հարվածը ևս չի հասել նպատակակետին և Ն.Զաքարյանին հաջողվել է դուրս ցատկել կտուրից և հեռանալ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Բ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բ.Սարգսյանը 1976 թվականից հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում՝ «Դանդաղընթաց շիզոֆրենիա պարանոիդ սինդրոմ» ախտորոշմամբ:
2014թ. նոյեմբերի 20-ին ստացված ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ Բ.Սարգսյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև, պարաֆրեն էտապ» հոգեկան հիվանդությամբ: Ըստ փորձաքննության՝ հանցանք կատարելու պահին նա գտնվել է նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից, ուստի՝ մեղսագրվող արարքի նկատմամբ Բ.Սարգսյանը ճանաչվել է անմեղսունակ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 457-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ մեղադրյալ Բ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 2014 թվականի նոյեմբերի 24-ին վերացվել է և որպես անվտանգության միջոց՝ կիրառվել հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը. նա տեղափոխվել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր»:
Նկատի ունենալով, որ Բ.Սարգսյանը վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, ուստի՝ քրեական գործը՝ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու եզրափակիչ որոշմամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու համար:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2950 դիտում
15:24 02-07-2015
Որոնվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ սպանության փորձ կատարած անձը. ԱԱԾ
2922 դիտում
09:58 24-02-2017
Խաղը «ծախած» մարզիչների գործով մեղադրյալներից մեկն անմեղսունակ է ճանաչվել. «Ժողովուրդ»
25220 դիտում
10:34 28-07-2017
«Ուլիս-Երևան» ծախված խաղի հետքերով. մարզչի օգնական, ամբաստանյալ Ռուբեն Առուշանյանը անմեղսունակ է ճանաչվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
901 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
784 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1489 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում