211652_close_icon
views-count1152 դիտում article-date 20:08 06-12-2014

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր