211652_close_icon
views-count2498 դիտում article-date 11:31 12-08-2014

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց. ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում լարվածությունը թուլացել է: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկայնքով շարունակում վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

Նմանատիպ նյութեր