1397 դիտում
19:13 06-12-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը:
Հուշակոթողը կանգնեցվել է Պռոշյան համայնքում իբրեւ հավերժ վկա ու պահանջատեր՝ ի նշան Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի: Պռոշյանցիների համար օրը խորհրդանշական էր: Խաչքարն օծվել է Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր հովվի կողմից, ով 1.5 միլիոն նահատակների հիշատակին հնչեցրել է խնկաբույր աղոթք առ Աստված:
Խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել զոհերի հիշատակին: Լրագրողների հետ կայացած հարցազրույցում Գալուստ Սահակյանը նշել է, որ 1915 թվականը մեր պատմության մեջ թողել է իր սեւ հետքը եւ արդարության հասնելու համար պետք է անենք ամեն ինչ:
Ըստ ԱԺ նախագահի՝ Հայոց ցեղասպանության դատապարտմամբ աշխարհում կկանխվեն նման ոճրագործությունները:
Նմանատիպ նյութեր
2662 դիտում
11:19 10-04-2015
Մասիսում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն
1010 դիտում
12:26 15-06-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացում` Մարսելում
1065 դիտում
20:00 06-11-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի տեղադրում Բքերքեում
Այս բաժնից
898 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
781 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1486 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում