2674 դիտում
11:19 10-04-2015
Մասիսում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո՝ Մասիսի քաղաքապետարանը և Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը 2015 թվականի ապրիլի 11-ին Մասիս քաղաքում անց են կացնելու Խաչքարի օծման հանդիսավոր արարողություն և Ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված «Հայոց Ցեղասպանություն 1915. ճանաչում ողջ աշխարհում» լուսանկարների ցուցահանդեսի բացում: ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցու բակում գտնվող խաչքարը կօծվի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ:
Միջոցառումներն անց են կացվում «Հիշում ենք: Շնորհակալ ենք: Հավատում ենք ապագային»
խորագրով:
Խաչքարի օծման արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Մասիսի կենտրոնական հրապարակում: Կհնչի Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի նախագահ Գագիկ Ադիբեկյանի խոսքը: Այնուհետ տեղի կունենա «Հայոց Ցեղասպանություն 1915. Ճանաչում ողջ աշխարհում» ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը: Ելույթ կունենան Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի նախագահ Գագիկ Ադիբեկյանը, ինչից հետո կանցկացվի համերգային ծրագիր:
Նմանատիպ նյութեր
3899 դիտում
18:38 24-04-2017
Իսպանիայի Առնեդո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել
Այս բաժնից
742 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
679 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
973 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է