«Չելսի»-ն իր առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում. տեսանյութ
Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսի»-ն իր առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում: 15-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի սաները հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեցին «Նյուքասլ»-ին: Այդպիսով լոնդոնցիները չկարողացան գերազանցել ակումբի անպարտելիության ռեկորդը, կանգ առնելով 23 խաղի նշակետին (17 հաղթանակ, 6 ոչ-ոքի):
15 տուրից հետո «Չելսի»-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իր ակտիվում ունենալով 36 միավոր:
[b]«Նյուքասլ» - «Չելսի»՝2:1[/b]
Գոլեր՝ Սիսե 57՛, 78՛ - Դրոգբա 83՛