Գերմանիայի Բունդեսլիգա. «Բորուսիան» մրցաշրջանում 2-րդ պարտությունը կրեց. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրը մեկնարկեց սենսացիայով. Առաջնության 2-րդ հորիզոնականում գտնվող Դորտմունդի «Բորուսիան» Համբուրգում 1:3 հաշվով պարտվեց տեղի համանուն թիմին:
1-ին խաղակեսում «Համբուրգը» իր կազմակերպված խաղի և դորտմունդցիների պաշտպանների անփույթ գործողությունների շնորհիվ 2 անպատասխան գոլ խփեց:
2-րդ խաղակեսում Մատս Հումելսը շատ գեղեցիկ ինքնագոլով էլ ավելի ծանր վիճակի մեջ դրեց «Բորուսիային»:
Միայն երրորդ գոլից հետո դորտմունդցիները սկսեցին ակտիվ գործել: Հատկապես տպավորիչ էր հանդիպման վերջին 10 րոպեն, որի ընթացքում «Բորուսիան» բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց, սակայն դրանցից միայն մեկը պսակվեց հաջողությամբ. աչքի ընկավ Օբամեյանգը, որը իր գոլերի քանակը առաջնությունում հասցրեց 15-ի և միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը:
Առանձին պետք է նշել «Համբուրգի» դարպասապահ Ռենե Ադլերին, որը խաղավերջում մի քանի ֆանտաստիկ սեյվ կատարեց:
Այս պարտությունից հետո «Բորուսիան» 29 միավորով շարունակում է մնալ 2-րդ տեղում, իսկ «Համբուրգը» 18 միավորով 7-րդն է:
[b]Գերմանիայի Բունդեսլիգա, 13-րդ տուր
[/b]
«Համբուրգ» - «Բորուսիա»՝ 3:1
Պյեր-Միշել Լասոգա, 19 (11մ), Լյուիս Հոլտբի, 41, Մատս Հումելս, 55 (ինքնագոլ) – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 86