«Բավարիա»-ն իր առաջին պարտությունը կրեց Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում. տեսանյութ
                        Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում իր առաջին պարտությունը կրեց:  Պեպ Գվարդիոլայի սաները բավարական դերբիում պարտվեցին «Աուգսբուրգ»-ին: Խաղի ելքը վճռեց Սաշա Մյոլդերիս առաջին խաղակեսում խփած գնդակը: Հատկանշական է, որ Գվարդիոլան վերոնշյալ խաղում խաղադաշտ էր դուրս բերել փորձնական կազմ և հանգստանալու հնարավորություն էր ընձեռել թիմի մի շարք առաջատար խաղացողների: Երկրորդ խաղակեսում խաղադաշտում հայտնվեցին Ալաբան, Գյոտցեն և Մյուլլերը, սակայն «Բավարիա»-ին դա չօգնեց խուսափել պարտությունից: Նշենք, որ «Բավարիա»-ն Բունդեսլիգայի շրջանակում պարտություն չէր կրել 53 անընդմեջ խաղում: 
«Աուգսբուրգ» - «Բավարիա»`1:0
Գոլ` Մյոլդերս 31'
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


