«Յուվենտուս»-ը իր առաջին պարտությունը կրեց Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում. տեսանյութ
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում Թուրինի «Յուվենտուս»-ը մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով զիջել է «Ջենոա»-ին: Այդպիսով թուրինյան ակումբը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում իր առաջին պարտութունն է կրել:
Մինչ այդ Իտալիայի չեմպիոնները միավորներ էին կորցրել «Սասսուոլո»-ի հետ խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով:
Նշենք, որ ներկայումս «Յուվենտուս»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն երկրորդ տեղը զբաղեցնող «Ռոմա»-ի հետ հավասար միավորներ ունի:
«Ջենոա» - «Յուվենտուս»՝1:0
Գոլ՝ Անտոնինի 90+4՛