Հետախուզվողը հայտնաբերվել է Վանաձորի Բանյոյի փողոցում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 9.55-ին, Վանաձորի Բանյոյի փողոցի թիվ 4 շենքի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Աշոտ Օ.-ն, որը նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]