211652_close_icon
views-count9100 դիտում article-date 20:49 14-05-2014

Հրազդանի բնակչուհին «Կրպակ» խանութից ապխտած հավ է գնել եւ ուտելուց հայտնաբերել, որ մեջը որդերը վխտում են

Հրազդանի Վանատուր թաղամասի բնակչուհի «Կրպակ» խանութից ապխտած հավ են գնել եւ երեխաները ուտելուց նկատել են, որ մսի մեջ ճիճուներ ու որդեր են վխտում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրազդանի բնակչուհի Սյուզաննա Պետրոսյանը: «Այդ խանութը նախկինում «Սթար» էր կոչվում հիմա «Կրպակ» է անվանակոչվել: «Միթարթ» ֆիրմայի ապխտած հավը գնեցի մի կես ժամ առաջ: Երեխաները այդ մսից կերան եւ ճչոց լսեցի ուտելու ընթացքում նկատել են, որ մսի մեջ որդերը, ճիճուները վխտում են: Դե պատկերացրեք երեխաների ու իմ վիճակը:Երեխաների մոտ ամբողջ մարմնով մեկ ալերգիա է տարածվել: Ավելին` իրենք պնդում էին, որ հավը ժամկետի մեջ է, բայց ժամկետի մեջ գտնվող հավի մեջ հնարավոր չի այդքան որդ լինի»,- պատմեց երեխաների մայրը: Նա ասաց, որ այդ ապխտած հավը տարել է խանութ եւ հայտնել իր դժգոհությունը, բայց մենեջերը ասել է, որ դա , ոչ իր, ոչ վաճառողի մեղավորությունը չէ, այլ մեղավոր է առաքիչը կամ արտադրողը: «Ցանկացան գումարը հետ տալ, բայց իմ նպատակը դա չէ, այլ որ մեկ ուրիշը նման վիճակի մեջ չհայտնվի: Այս պահին իմ երեխաների առողջությունն է ինձ հետաքրքրում: Այսօր իմ երեխայի հետ այս դեպքը պատահեց, վաղը մեկ ուրիշը նման վիճակի մեջ կհայտնվի: Ես խնդրում եմ, որ իրավասու մարմինները այս երեւույթին ընթացք տան»,- խնդրեց Սյուզաննա Պետրոսյանը եւ ավելացրեց, որ դա առաջին դեպքը չէ, որ տվյալ խանութից ապրանք են գնել եւ տհաճ իրավիճակի մեջ հայտնվել:

Նմանատիպ նյութեր