211652_close_icon
views-count6536 դիտում article-date 10:13 06-12-2014

Կանխել սպեկուլացիոն դեպքերը. ՀՀ վարչապետի կոչը՝ Կենտրոնական բանկին. News.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Կենտրոնական բանկին՝ որպես ոլորտի կարգավորող մարմնի, որպեսզի ուշադիր հետեւի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլացիոն դեպքերը: [url=http://news.am/arm/news/242676.html]NEWS.am[/url]-ը դիմել էր վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանին՝ պարզաբանելու ֆինանսական շուկայում տիրող վիճակը: Վերջինս ուղարկել է Հովիկ Աբրահամյանի մեկնաբանությունը. «Ֆինանսական շուկայում առկա լարվածության պայմաններում խիստ կարեւոր է, որ ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցները հետեւեն սահմանված նորմերին եւ կանոններին: Ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ ոմանք պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր կատարեն: Ուստի դիմում եմ ՀՀ Կենտրոնական բանկին, որպես ոլորտի կարգավորող մարմին, որպեսզի այս տեսանկյունից ուշադիր հետեւի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլացիոն դեպքերը»: Ամբողջությամբ՝ [url=http://news.am/arm/news/242676.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր