ԱՄՆ-ում Ստալինի սկանդալային կենսագրության մասին գիրք է հրատարակվել
                        Աշխարհի խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ Penguin Random House-ը, լույս է ընծայել Խորհրդային միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի կենսագրական պատմությունը, որի հեղինակը ամերիկացի գրող Սթիվեն Քոթքինն է:
Վերջինս իր գրքում Ստալինին բնութագրում է որպես խորամանկ, բռնապետ, սոցիոպատ մի մարդու, ով բավականին զգույշ էր վերաբերվում մարդկանց, սակայն՝ հակված սարսափելի որոշումներ ընդունելու: 
 
Գիրքը գրելու համար Սթիվեն Քոթքինից պահանջվել է շուրջ 10 տարի ուսումնասիրել սովետական հետախուզության և ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի արխիվային փաստաթղթեր: 
Ըստ նրա՝ Ստալինի պարանոյան (հոգեկան խանգարումների խումբ է: Այն ընդգրկում է տարբեր խանգարումներ, որոնց միակ և առավել էական ախտանիշը քրոնիկական զառանցանքն է) քաղաքական ենթատեքստ ուներ և առանց Ցարական Ռուսաստանի իմպերիալիստական ժառանգության կարող էր և չզարգանալ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

