211652_close_icon

Հայոց ցեղասպանության մասին նոր գիրք է հրատարակվել

views-count1547 դիտում article-date 10:24 10-12-2014
Թուրքիայում հրատարակվել է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքերի հեղինակի՝ թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի աշխատությունը՝ «Հայերի բռնի մահմեդականացումը. լռություն, ժխտում եւ ձուլում» վերնագրով: Առաջին մասում Աքչամը ներկայացնում է, թե ինչու եւ ինչպես է սկսել հետաքրքրվել Հայոց ցեղասպանության խնդրով եւ դրա հետեւանքով ինչպիսի դիմադրության է բախվել վերջին 30 տարիների ընթացքում: Երկրորդ մասում պրոֆեսորն անդրադառնում է Սարգիս Թորոսյանի հուշերի հրապարակումից հետո ծավալված բանավեճերին, որոնք շարունակվեցին տարբեր ճակատներում: Իսկ գրքի վերջին հատվածում Թաներ Աքչամը վերլուծում է հայերի բռնի ձուլման հարցը: Ըստ Աքչամի, բռնի ձուլումը տեղի է ունեցել չորս տարբերակով. բռնի մահմեդականացում, ժամանակավոր վերաբնակեցում, երեխաների հավաքագրում ու նրանց փոխանցում մահմեդական ընտանիքներին եւ, վերջապես, հայ կանանց ու աղջիկների բռնի ամուսնություն մահմեդականների հետ: Պնդելով, որ բռնի ձուլումը Հայոց ցեղասպանության անքակտելի մաս է կազմում, թուրք գիտնականը նաեւ անդրադառնում է հարցին, թե ինչու է այդ փաստը մինչեւ հիմա անտեսվել:

Նմանատիպ նյութեր