211652_close_icon

Ո՞վ է գնել այդքան դոլար. ՀԺ

views-count3853 դիտում article-date 08:22 06-12-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակած ամենշաբաթյա պաշտոնական մի տեղեկանքից այնպիսի պատկեր է ստացվում, որ մեր շուկան ներկայումս ուղղակի ողողված է կանխիկ դոլարով: Դրանով իրական են դառնում ամենատխուր կանխատեսումները: Ըստ ԿԲ-ի հրապարակած շաբաթական ամփոփ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում մեր բանկերը շուկայից գնել են շուրջ 70 միլիոն և վաճառել ավելի քան 145 միլիոն դոլար; Համեմատության համար նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում բանկերը գնում էին 100 միլիոն և վաճառում 107 միլիոն դոլար: Ստացվում է, որ այս շաբաթ մեր բանկերը մոտ 40 միլիոն դոլար ավել են վաճառել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Հարց է ծագում, թե ո՞վ է գնել այդքան դոլար, եթե շարքային հաճախորդները առնվազն այս շաբաթ դոլար չեն կարողացել գնել բանկերից: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր