211652_close_icon
views-count2683 դիտում article-date 01:24 06-12-2014

«Բորուսիա»-ն հաղթեց «Հոֆենհայմ»-ին և լքեց վերջին հորիզոնականը. տեսանյութ

Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն վերջապես վերջ դրեց իր անհաջող հանդիպումների շարքին: Տուրի մեկնարկային մրցավեճում Կլոպի սաները նվազագույն հաշվով հաղթեցին «Հոֆենհայմ»-ին: «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ընթացավ դորտմունդցիների բացահայտ առավելությամբ: Չնայած նրան, որ տանտերերը ահռելի քանակով վտանգավոր պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, այդուհանդերձ, կարողացան ընդամենը մեկ արդյունավետ գրոհ կազմակերպել: 17-րդ րոպեին Օբամեյանգի հիանալի փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը, ով վերջին անգամ դորտմունդցիների կազմում գոլի հեղինակ էր դարձել 2013 թվականի օգոստոսին «Բավարիա»-ի դեմ կայացած սուպերգավաթային խաղում: Հարկ է նշել, որ երկրորդ խաղակեսում անկյունայինի խաղարկումից հետո Օբամեյանգը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները անարդարացիորեն խաղից դուրս վիճակ գրանցեցին գաբոնցի հարձակվողի մոտ: Հյուրերը իրենց հերթին մեկ իրական գոլային պահ ունեցան ամբողջ խաղի ընթացքում: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռուդիի իրացրած տուգանային հարվածից հետո Մաթս Հյումելս փրկեց իր թիմին վերահաս գոլից Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և ընդհանուր առմամբ լավ տպավորություն թողեց: Հայ խաղացողը հանդես եկավ կիսապաշտպանության ձախ թևում: «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում իր 4 հաղթանակը տոնեց, վաստակեց 14 միավոր և լքելով վերջին հորիզոնականը, հանգրվանեց 14-րդ տեղում: [b]«Բորուսիա» - «Հոֆենհայմ»՝1:0[/b] Գոլ՝ Գյունդողան 17՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր