«Բորուսիա» - «Հոֆենհայմ»`3:2. Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ. տեսանյութ
Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Հոֆենհայմ»-ի նկատմամբ: Տանտերերի կազմում երկրորդ գոլը իր հաշվին գրանցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով գլխի հարվածով եզրափակեց Մարկո Ռոյսի փոխանցումը: Հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրեց 81 րոպե, որից հետո փոխարինվեց: Նշենք, որ առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բորուսիա»-ն արդեն ապահովել է երկրորդ տեղը:
[b]«Բորուսիա» - «Հոֆենհայմ»`3:2[/b]
Գոլեր` Գրոսկրոյտց 29', Մխիթարյան 31', Պիշչեկ 34' – Ֆիրմինո 5', Զյուլե 66'