Երբ հանգուցյալն օդի մեջ է. ֆոտոշարք
«Կախովի» դագաղներում իրականացվող հուղարկավորությունը Ֆիլիպիններում տարածված թաղման հնագույն ծիսակարգ է:
Ավանդույթի համաձայն` սարերը համարվում են երկրի եւ երկնքի միջեւ կապող օղակներ: Սովորաբար, Ֆիլիպիններում ծեր մարդն ինքն է նախապես պատրաստում իր դագաղը: Իսկ եթե հիվանդ է կամ տկար, դա նրա փոխարեն անում են երեխաները կամ հարազատները:
Մահացածին դագաղի մեջ դնելուց հետո այն ամրացնում են ժայռերին` հողին մակերեւույթից 100 մետր բարձրության վրա: «Կախովի» դագաղները մեծ քանակությամբ են հանդիպում: Հանգուցյալներին թաղում են իրենց նախնիների կողքին: