13693 դիտում
17:15 05-12-2014
Նոր Հաճն քաղաքում թոշակառու ամուսինները անծանոթ կնոջից պարտքով 300 դոլար են խնդրել, բայց կինը պարտքի տեղը նրանց տունն է պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ թոշակառու ամուսինները անծանոթ կնոջից 300 դոլար պարտքով գումար են վերցրել, բայց կինը պարտքի տեղը նրանց տունն է պահանջում:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Իսահակյան 5 հասցեի թոշակառու ամուսիններ՝ 67-ամյա Մարո Վարդանյանը և 74-ամյա Հրանտ Վարդանյանը:
Նրանք պատմեցին, որ 1995 թվականին ելնելով ֆինանսական վիճակից՝ 300 դոլար պարտքով գումար են վերցնում Աբովյան քաղաքի բնակիչ Էմմա Ասքարյանից, 1 տարի 6 ամիս հետո՝ 1996-ին, 300 դոլարը հետ են վերադարձնում Էմմային, սակայն Էմմայի ամուսինը՝ Համլետ Ասքարյանը, տոկոսներ է ավելացնում 300 դոլարի վրա, գումարը դարձնում 6400 դոլար և պահանջում Մարոյից:
1997-ին նրանք դատի են տալիս Մարոյին, պահանջում 6400 դոլար գումարը: 2002-ին Եղվարդի դատարանի դատավճռով տունը և գույքը ամբողջովին անցնում է Համլետ Ասքարյանին:
Այնուհետև գործը անցնում է վճռաբեկ դատարան, սակայն անօգուտ և այսպես, 17 տարի դատարաններում դեգերելուց հետո՝ ընտանիքը վերջնականապես զրկվում է և գույքից և բնակարանից, սակայն հրաժարվում են լքել բնակարանը և հայտնվել փողոցում:
2014 թվականին արդեն հարկադիր կատարողներն են գալիս վտարելու, սակայն կրկին մերժում են դուրս գալ:
Նրանց տրված է վերջնաժամկետ մինև դեկտեմբերի 11-ը՝ որպեսզի լքեն բնակարանը:
Տանը ապրում են Մարոն եւ Հրանտը: Նրանք չեն աշխատում, ապրում են թոշակով, իսկ 2 որդիները աշխատում են շինարարությունում:
Ընտանիքը համարվում է անապահով, գնալու այլ տեղ չունեն և հայտնվելու են փողոցում, նրանց վերջին հույսը արդարության վերականգնումն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
53667 դիտում
21:50 17-04-2021
Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր-Հաճն քաղաքում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1246 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1294 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով