211652_close_icon
views-count13386 դիտում article-date 17:06 05-12-2014

Ինչո՞ւ չեն ազատ արձակում քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանին՝ Կայարանցի Թեւոսիկին

Չի մարում մեզանում քրեական աշխարհի հեղինակություն Թևոս Սաֆարյանի անձի նկատմամբ հետաքրքրությունը: Մինչ օրս որոշ մարդիկ դեռ ապրում են քրեական հեղինակության մասին չստուգված տեղեկություններ տարածելով: Այսօր ով պատահի, ինչպես պատահի, հիմնավոր և անհիմն, հարկի և անհարկի իրեն թույլ է տալիս նույնիսկ բարբաջանքի հասնող մտացնորքները ներկայացնել հանրության ուշադրությանը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է Թեւոս Սաֆարյանի՝ Կայարանցի Թեւոսիկի ձերբակալությանը եւ տեղեկացրել, որ ՔԿՀ-ում արդեն 1 տարուց ավելի գտնվող կալանավորի նկատմամբ դատավճիռ չի կայացվել: Հիշեցնենք, որ ՉԻ-ի լրագրողի հարցին Քրեակատարողական հիմնարկում գտնվող Թեւոս Սաֆարյանի ազատման վերաբերյալ արդարադատության նախարարը հարցին հարցով պատասխանեց՝ «տեղը չբերելով, թէ ում մասին է խոսքը»: Փաստացի, ոչ նախկին մոտեցումներով, ոչ էլ նորաստեղծ կոմիտեի օգնությամբ հարցը լուծում չի ստանում, արդյոք նորաստեղծ Քննչական կոմիտեն ծանո՞թ է իր անմիջական գործառույթներին և քաղաքացիների նկատմամբ ցուցաբերո՞ւմ է անաչառ մոտեցում:

Նմանատիպ նյութեր