29121 դիտում
10:23 24-07-2014
Քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի մասին շրջանառվում են ծայրահեղ չարախոսություններ
Չի մարում մեզանում քրեական աշխարհի հեղինակություն Թևոս Սաֆարյանի անձի նկատմամբ հետաքրքրությունը: Այսօր, ով պատահի, ինչպես պատահի, հիմնավոր և անհիմն, հարկի և անհարկի իրեն թույլ է տալիս նույնիսկ բարբաջանքի հասնող մտացնորքները ներկայացնել հանրության ուշադրությանը: Պարզապես զարհուրելի է, երբ նյութը ներկայացվում է ոչ կոռեկտ, իսկ չստուգված տեղեկությունների տարածման մասին անգամ խոսելն ավելորդ է: Կարծում եմ՝ իրենց լրագրող համարող նման լրագրողները կամ պատվեր են կատարում կամ դատարկ սենսացիա են փնտրում նույն այդ մարդկանց և հասարակության հոգեբանական առողջության հաշվին, հատկապես, որ նման մարդկանց ու երևույթների մասին խոսվում է ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, այլ ռոմանտիզացիայի նոտաներով կամ ընդհակառակը՝ ծայրահեղ ՙչարախոսության՚ տարբերակով:
Այսպես, արդեն սովորական դարձած հերթական չստուգված տեղեկությանն էլ մամուլում հանդիպելուց հետո որոշեցի ճշգրտել ու հավաստի տեղեկություն հաղորդել մեր համաքաղաքացիներին, ում կարծես թե ոմանք ինչ-ինչ պատճառներով ու նպատակներով միտումնավոր ապակողմնորոշում են: Արդյունքում, ի պատասխան մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումների, ասեմ, որ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Թևոս Սաֆարյանը՝ Թևոսիկը, օրեր առաջ աչքի տեսողական բուժզննում է անցել մայրաքաղաքի կլինիկաներից մեկում, nրից հետո անմիջապես տեղափոխվել է ՔԿ հիմնարկ: Իրարամերժ տեղեկությունները, թե նման բան առհասարակ չի եղել կամ թե նա ծեծի է ենթարկվել ու վնասվածքի արդյունքում է ծագել բուժզննման կարիքը, ըստ երևույթին, ոմանց սրտի ցանկություններն են: Մինչդեռ իրականում նման հեղինակություն ունեցող մարդուն ծեծի ենթարկելն ամենևին հեշտ գործ չէ ու նման տեսակի լուրերը առնվազն զառանցանք են կամ պատվեր, նույնիսկ նորություններ են սկսել շրջանառվել,թե ս/թ ապրիլի 10-ին մեծ շուքով նշել է իր ծննդյան տարեդարձը: Ասեմ ավելին, որ իրականում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Թևոս Սաֆարյանը մեծ շուքով չի նշել ապրիլի 10-ին իր ծննդյան տարեդարձը, և ոչ մի քրեական հեղինակություններ չեն եղել նրա մոտ, քանզի պարզամտություն կլիներ հավատալը, որ դեռ ամիսներ առաջ հարազատ եղբայր կորցրած ՚ հեղինակությունը մեծ շուքով տարեդարձ նշի: Նման տեսակի լուրերը կրկին իրականությանը չեն համապատասխանում: Իսկ իրականությունն այն է, որ լրագրողներին չեղած տեղը սենսացիա անելու մոլուցքը օգտագործելով՝ որոշ պերսոնաժներ հասան իրենց նպատակին` շահարկելով Թևոս Սաֆարյանի անունը:
Նմանատիպ նյութեր
11726 դիտում
23:04 08-10-2014
Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը թաքցնողը ազատ է արձակվել
13386 դիտում
17:06 05-12-2014
Ինչո՞ւ չեն ազատ արձակում քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանին՝ Կայարանցի Թեւոսիկին
Այս բաժնից
1216 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4687 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած