Կլոպը չի վստահում Վայդենֆելլերին
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը այլևս չի վստահում թիմի հիմնական դարպասապահ Ռոման Վայդենֆելլերին:
Ինչպես տեղելացնում են գերմանական լրատվամիջոցները, Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Հոֆենհայմ»-ի հետ կայանալիք խաղին Կլոպը որոշել է Վայդենֆելլերին թողնել պահեստայինների նստարանին: Նրա փոխարեն դարպասային գծում տեղ կզբաղեցնի Միտչել Լանգերակը:
«Բորուսիա» - «Հոֆենհայմ» խաղը տեղի կունենա այսօր՝ ժամը 23:30-ին: