1141 դիտում
10:35 25-03-2014
Նաիրիտցիները չեն վստահում «Ռոսնեֆտին». Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի ճակատագիրը կախված է «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերից։ Սակայն աշխատակիցներն այդ ներդրումային ծրագրերի մասին վարչապետի արած հայտարարությանն այնքան էլ չեն հավատում և փորձել են պարզել, թե արդյո՞ք նման գործընթաց իրականացվում է։
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշել էր, որ «Ռոսնեֆտը» Հայաստանում իրականացնելու է շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որի միջոցով կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտի» աշխատողները և առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն առարկայական քննարկելու են, թե ինչ պայմաններ պետք է ստեղծեն այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն։
«Հարցում ուղարկեցինք Մոսկվա, և «Ռոսնեֆտ» ընկերությունը նույնպես հաստատեց, որ ցանկանում են ներդրումային ծրագրեր սկսել Հայաստանում և սպասում են աուդիտի արդյունքներին ու ՀՀ կառավարության հարկային կարգի հետ կապված խնդիրների իրականացմանը»,-ասաց Ավետիսյանը։»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
17:31 08-09-2014
ԵՄ-ն իր պատժամիջոցների ցուցակում ներառել է «Ռոսնեֆտին», «Գազպրոմին» ու «Տրանսնեֆտին»
1022 դիտում
16:55 13-03-2015
Նաիրիտցիները հանդիպել են Երվանդ Զախարյանի հետ, սակայն հանդիպման արդյունքները նրանց չեն գոհացրել
Այս բաժնից
1009 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1174 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
745 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի