Հետախուզվողը հայտնաբերվեց
Դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Աբովյանի Դարանի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է 1950 թ. ծնված Դավիթ Հ.-ն, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 189 հոդվածի /կեղծ ձեռնարկատիրությունը/ 3-րդ մասի և 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]