Առգրավվել են հրացաններ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1942 թ. ծնված Նորայր Պ.-ի տանը, որտեղ հայտնաբերվել և առգրավվել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և 5,56 մմ տրամաչափի «ՏՕԶ» մարտական ակոսավոր հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նորայր Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]