Գյուղացին խորտակել է արագաչափը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ մի քանի օր առաջ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներից մեկը իր անձնական օգտագործման ավտոմեքենայով արագ ընթացել է գյուղի տարածքում տեղադրված արագաչափի կողքով: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին տեղադրված արագաչափը լուսանկարահանում-թարթումով արձանագրել է սահմանված արագության խախտումը:
Ըստ Նոյեմբերյանի տարածաշրջանում շրջանառվող զրույցների՝ ոգելից խմիչք օգտագործած բերդավանցին, տեսնելով արագաչափի լուսաթարթումը, կանգնեցրել է մեքենան և սկսել հանդիմանել արագաչափին, թե ինքը սարքին ինչ վատ բան է արել, որ այն լուսանկարել է իրեն: Այնուհետև բերդավանցին գնացել է իր տուն, գործարկել« «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, խորտակել ՝ արագաչափով հենասյունը:
Ըստ համագյուղացիների՝ նա հավասարակշիռ անձնավորություն է: Վերջինիս արարքներն արձանագրվել են արագաչափի կողմից, և նա պետք է պատասխատվություն կրի սահմանված արագությունը գերազանցելու և թանկ սարքավորումը վնասելու համար: Ահա թե ինչ օրի են հասցրել արագաչափերը գյուղացիներին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։