«Սպարտակ»-ը ոչ-ոքի խաղաց «Ռոստով»-ի հետ. տեսանյութ
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդտուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը իր նորակառույց մարզադաշտում չկարողացավ առավելության հասնել «Ռոստով»-ի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 71-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Տորբինսկին, սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց, քանի որ 75-րդ րոպեին Գլուշակովը հավասարեցրեց հաշիվը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան ակումբի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 62-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկած Պատրիկ Էբերտը աչքի ընկավ գոլային փոխանցումով: