Ոչ մեկին չի հաջողվի ռազմական գերակայություն ունենալ Ռուսաստանի նկատմամբ. Պուտին
ՌԴ Դաշնային հավաքի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակառուսական քարոզչությունը տանում է դեպի ռազմավարական հավասարակշռության խախտման, որը կուժեղացնի միակողմանի որոշումների ձգտումը և, վերջ ի վերջո, կհանգեցնի ավելորդ ռիսկերի:
«Մենք մտադիր չենք ներքաշվել սպառազինությունների այդ մրցավազքի մեջ: Մենք ունենք այն բոլոր հնարավորությունները, որպեսզի նոր պայմաններում ապահովենք երկրի պաշտպանունակությունը: Դրանում կասկած չկա: Մենք ունենք հնարավորություններ և ոչ ստանդարտ որոշումներ»,-ասել է Ռուսաստանի նախագահը:
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանի նկատմամբ ռազմական գերազանցություն ոչ ոք չի կարող ունենալ: «Ռուսական բանակը հարգալից է, սակայն՝ ահարկու»,-հավելել է նա: