Մենք լրջորեն մոտեցանք հանդիպմանը. Լուիս Էնրիկե
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ է մնացել Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլում «Ուեսկա»-ի նկատմամբ խոշոր հաշվով տարած հաղթանակից:
«Մենք ամենայն լրջությամբ և մոտիվացիայով էինք մոտեցել հանդիպմանը: Դրա վառ ապացույցը արտացոլվեց խաղի վերջնական արդյունքով: Ես գոհ եմ, որ հնարավորություն ստացա աշխատանքի մեջ տեսնել այն խաղացողներին, ովքեր քիչ խաղաժամանակ են ստանում»,- հայտարարել է իսպանացի մասնագետը: