211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4­-5-ը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին

views-count1020 դիտում article-date 09:09 03-12-2014
Դեկտեմբերի 4­-5-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Բազելում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ նիստին։ Դեկտեմբերի 3-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նմանատիպ նյութեր