1650 դիտում
08:14 03-12-2014
Ամեն ինչն էլ շրջելի է. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Մինչև 1986-87 թվականները թվում էր, թե Խորհրդային Միությունն անշրջելի է: Հետո այնպես շրջվեց, որ մինչև հիմա շատերն ուշքի չեն գալիս և կարոտում են այդ համակարգը, որի մեջ կային ինչպես դրական, այնպես էլ բացասական բաներ: Մինչև 1997 թվականի աշունն ինձ թվում էր, թե ՀՀՇ-ի իշխանությունն է անշրջելի, և հաջորդ նախագահական ընտրությունները կլինեն 2001 թվականին: Սակայն առաջին նախագահի մերձավոր շրջապատն ամեն ինչ շրջեց, և այդ դեպքում վստահ չեմ, որ՝ դեպի լավ կողմը:
Հայաստանում կա բնակչության բավականին մեծաթիվ խավ, որը կարծում է, թե իր թշվառությունն անշրջելի է և սպասում է օգնությունների, բարեգործությունների և պետական նպաստների, ինչպես նաև ակնկալում է, որ ընտրությունների ժամանակ հարուստ կուսակցությունների և թեկնածուների շնորհիվ փոքր-ինչ կբարելավվի իր նյութական վիճակը: Բայց այդ մարդկանց մտածողությունը նույնպես անշրջելի չէ, և մեր բոլորիս պարտքն է նրանց այդ հուսահատությունը կոտրել»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7759 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով