Թուրքիայում բորտուղեկցորդուհուն ազատել են աշխատանքից կիսամերկ լուսանկարների համար. ֆոտոշարք
31-ամյա Թուրքիայի քաղաքացի, Turkish Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհի Զուխալ Սենգուլը աշխատանքից հեռացվել է ներքնաշորով կիսամերկ լուսանկարների համար, այն բանից հետո, երբ ղեկավարությունը տեսել է նրա նկարներն ու տեսահոլովակը:
Պարզվել է, որ չվերթների միջակայքում նա իտալական ամսագրերում աշխատել է նաև որպես մոդել:
Հարկ է նշել, որ նա եղել է ներքնաշորով կամ լողազգեստով, բայց ոչ երբեք ամբողջությամբ մերկ:
Ավիաընկերությունը նրան հեռացրել է՝ պատճառաբանելով, որ նա անպատշաճ վարք է ցուցաբերել: