211652_close_icon
views-count1320 դիտում article-date 10:45 02-12-2014

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը՝ Հայաստանում. տեսանյութ և լուսանկարներ

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերությունները և համատեղ աշխատանքի վերածված համագործակցությունը, որն արդեն լուրջ արդյունքներ է տվել: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Չիկաիձեն համոզմունք հայտնեց, որ հայ և վրացի իրավապահների ավանդական գործակցությունը հանցավորության դեմ պայքարում կշարունակվի և ավելի կխորանա: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Ալեքսանդր Չիկաիձեին նվիրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանը և պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր