14393 դիտում
17:18 01-12-2014
Բարի ծնունդ՝ «էրեբունի» բժշկական կենտրոնում. 52-ամյա կինը առաջնեկ է ունեցել
Քիչ առաջ «էրեբունի» բժշկական կենտրոնում 52-ամյա կինը երեխա է ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան այդ կնոջ առաջնեկն է և տղա է: Քաշը 3 կգ է, հասակը՝ 50 սմ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամուսինները ովքեր 4 տարի առաջ են ամուսնացել, տղայի անունը դրել են Մհեր:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ անցյալ տարի «էրեբունի» բժշկական կենտրոնում նման ծնունդ նույնպես եղել է և մայրը 51 տարեկան էր:
Այս պահին նույն բժշկական կենտրոնում ևս 3 կանայք՝ 46,47,49 տարեկան, սպասում են իրենց երեխայի լույս աշխարհ գալուն և ըստ տեղեկությունների՝ հանրապետությունում կա դրական տենդենց՝ մեծահասակ կանանց կողմից երեխաներ ունենալը:
Մնում է կառավարությունը և պատկան մարմինները սատարեն այդ ընտանիքներին:
Նմանատիպ նյութեր
22275 դիտում
14:55 11-12-2014
Բարի ծնունդ՝ «Էրեբունի» ծննդատանը. երիտասարդ ամուսինները 3-րդ անգամ երկվորյակ տղաներ են ունեցել
2807 դիտում
16:27 02-02-2015
Բարի լուր. «էրեբունի» բժշկական կենտրոնում 50-ամյա կինն իր առաջնեկին է ունեցել
21051 դիտում
18:25 21-11-2020
Մեր գործընկեր Քնար Մանուկյանը առաջնեկ է ունեցել