990 դիտում
12:41 01-12-2014
Գեղարքունիքի մարզի երիտասարդները մասնակցում են համայնքային ինքնակառավարման աշխատանքներին
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ, Սարուխան, Նորատուս, Գեղարքունիք, Լճափ, Հայրավանք, Ծաղկաշեն, Բերդկունք, Ծովազարդ, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների երիտասարդների շրջանում օգոստոս-նոյեմբեր ամիսներին անցկացվեց «Երիտասարդական տեղական ինքնակառավարում» ծրագիրը: Այն իրականացրեց «Նախաձեռնությունների և գործողությունների դաշտավայր» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Կազմակերպության կամավորների կողմից իրականացված հարցումները պարզել էին տալիս, որ նշված համայնքներից շատերում բնակիչները չեն օգտվում օրենքով սահմանված իրենց իրավունքներից եւ ամբողջությամբ չեն մասնակցում համայնքի կառավարմանը: Օրինակ՝ չեն մասնակցում ավագանու նիստերին, ծանոթ չեն համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների ընդունած որոշումներին, բյուջեի պլանավորման ժամանակ չեն ներկայացնում որեւէ հիմնախնդիր:
Ուստի ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ հատկապես երիտասարդության՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատանքներում մասնակցության աստիճանի բարձրացման առումով: Մասնավորապես թիրախ 11 համայնքերում ձևավորվել են երիտասարդական 12 հոգանոց խմբեր, որոնք գնահատել են համայնքների կարիքները, մասնակցել ավագանու նիստերին, հանդես եկել առաջարկություններով:
«Երիտասարդական տեղական ինքնակառավարում» ծրագրի ղեկավար Տիգրան Հովակիմյանը նկատեց, որ ՏԻՄ համակարգի ձեւավորումը մեծապես նպաստում է հասարակության մեջ ժողովրդավարական գործընթացների զարգացմանն ու շեշտեց. «Դրա կարևոր բաղադրիչներից է քաղաքացիների, հատկապես երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարման: Ծրագրի սկզբում կային համայնքներ, որտեղ այնքան էլ չէին կարևորում երիտասարդների և բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բայց հետո իրենք էլ հասկացան, որ երիտասարդներն իրենց մասնակցությամբ ինչ-որ կերպ փորձում են նպաստել աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»:
Ծրագրի շրջանակներում 11 համայնքներում ձևավորված 12 հոգանոց խմբերում՝ շուրջ 135 երիտասարդի շրջանում, կազմակերպել է քառօրյա դասընթաց`«Տեղական ինքնակառավարում» եւ «Համայնքի կարողությունների զարգացում» թեմաներով: Այնուհետև երիտասարդները հանդիպել են համայնքի բնակիչների հետ, գնահատել գոյություն ունեցող խնդիրները և ներկայացրել ավագանու նիստում: Մասնակցել են նաև համայնքի բյուջեի, քառամյա զարգացման ծրագրի մատչելի տարբերակի մշակման գործընթացին. արդյունքում համայնքի բյուջեից հատկացումներ կլինեն 2015-ին երիտասարդների նախաձեռնությամբ կազմակիերպվելիք միջոցսռումներին: Նաև տպագրվել և բնակիչների շրջանում տարածվել են «Ինչո՞ւ եւ ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը» տեղեկատվական թերթիկներ: Համայնքում տեղի են ունեցել նաև հանրային քննարկումներ:
Ծրագրի ղեկավարը, խոսելով արդյունքներից, նշեց. «Երբեմն խնդիրներն առաջանում են ոչ իրազեկվածությւան, ոչ ճիշտ ներկայացվածության պատճառով: Այնինչ համայնքի ղեկավարներն իրենք էլ արդեն սկսել են զգալ երիտասարդների մասնակցության դերն ու կարիքը: Մյուս կողմից երիտասարդներն էլ չունենալով այլ զբաղմունք՝ փորձում են իրենց առօրյան հագեցած դարձնել համայնքի կառավարման գործում մասնակցությամբ»:
Նշենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքերում գոյություն ունեցող և երիտասարդների կողմից բարձրացված խնդիրներն արդեն ընդգրկվել են ավագանու օրակարգ. օրինակ տրանսպորտի խնդիրը, համայնքերում երիտասարդական միջոցառումների կազմակերպման պակասը և այլն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1270 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2662 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում