Ֆերգյուսոնում դեռահասին սպանած ոստիկանը հեռացել է ԱՄՆ-ի ոստիկանության համակարգից
ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանության աշխատակից Դարրեն Ուիլսոնը, ով այս տարվա հունիսին Ֆերգյուսոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ սպանել էր 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին, լքել է ԱՄՆ-ի իրավապահ մարմինների համակարգը, հաղորդում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ միջադեպը հուզումների ու անկարգությունների հսկայական ալիք բարձրացրեց երկրում: Տեղի ունեցան բողոքի ցույցեր ու նոր անկարգություններ այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին Ֆերգյուսոնի դատարանն արդարացրեց ոստիկանին և ազատ արձակեց նրան: