«Յուվենտուս»-ը 10 հոգով հաղթեց թուրինյան դերբիում. տեսանյութ
Իտալիայի առաջնության 13-րդ տուրում կայացավ թուրինյան դերբին, որի շրջանակում մրցեցին «Յուվենտուս»-ն ու «Տորինո»-ն: արդեն 14-րդ րոպեին Արտուրո Վիդալը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը: «Տորինո»-ին հաջողվեց հաշիվը հասավարեցնել 23-րդ րոպեին: Հատկանշական է, որ վերջին անգամ «Տորինո»-ին հաջողվել էր «Յուվենտուս»-ի դարպասը գրավել հեռավոր 2002 թվականին:
78-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Շտեֆան Լիխշտայները և հեռացվեց խաղադաշտից: Այդուհանդերձ խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Անդրեա Պիրլոն հեռահար հարվածով հաղթանակի նժարը թեքեց իր թիմի կողմը:
Մրցաշարային աղյհուսակում «Յուվենտուս»-ը 34 միավորով առաջին տեղում է:
[b]«Յուվենտուս» - «Տորինո»՝ 2:1[/b]
Գոլեր՝ Վիդալ 14՛ ( 11 մ), Պիրլո 93՛ - Պերես 23՛