17566 դիտում
19:11 25-08-2017
Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Թարվերդյանին հանձնվեց Թուրինյան պատանքի կրկնօրինակը, ով «Հայր Մերը» աղոթեց Իտալիայից ժամանած հյուրերի մասնակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Իտալիայի Թուրին քաղաքի համայնքի ներկայացուցիչներն իրենց հոգևոր հովվի հետ միասին այցելել են Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Դեռևս 4 տարի առաջ Թուրինի մի զբոսաշրջիկ, տեսնելով Ախթալայի եկեղեցին, պատմել է այդ մասին իրենց համայնքում և հոգևոր հովվին ու կապ պահելով «Նուռիկ» կենտրոնի հետ՝ որոշել են հայանքով այցելել Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Հետաքրքրվելով, թե ինչ նվեր մատուցեն եկեղեցուն, «Նուռիկ» կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Ասատրյանը խնդրել է Հայաստան բերել Թուրինյան պատանքի կրկնօրինակը:
Եվ այսօր Թուրինյան պատանքը հանձնվեց Տեր Հեթում քահանա Թարվերդյանին, ով «Հայր Մերը» աղոթեց հյուրերի ներկայությամբ, ովքեր նույնը կատարեցին իտալերեն լեզվով:
Թուրինյան պատանքը կտավե սավան է, որի վրա կարելի է տղամարդու պատկեր տենել: Սավանը, որը 437 սմ երկարություն, 111 սմ լայնություն ունի, իր վրա ամբողջական մարդկային մարմնի պատկեր է կրում։
Այն փաթաթված է կարմիր մետաքսի մեջ ու 1578թ․ից ի վեր պահվում է Իտալիայում՝ Թուրինի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, արծաթե արկղի մեջ։
Գտածոյի ծագումը բանավեճերի առիթ է դարձել գիտնականների, պատմաբանների ու հետազոտողների շրջանում։
Հավատացյալնները հավատացած են, որ պատանքը այն սավանն է, որով ծածկվել է Հիսուս Քրիստոսի մարմինը նրա թաղման ժամանակ և որ դեմքի պատկերը Հիսուսի սուրբ դեմքն է։
Կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես ո՛չ ընդունել, ո՛չ էլ մերժել է Թուրինյան սավանի իսկությունը, սակայն 1958թ․ին Պիուս 12-րդ Պապը հաստատեց, որ պատանքի վրա Հիսուս Քրիստոսի սուրբ դեմքն է պատկերված։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+