Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Վալենսիա» - «Բարսելոնա» խաղից առաջ կատալոնյան ակումբը պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հայտացուցակը, որից դուրս է մնաել կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Վերջինս դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքից:
«Բարսելոնա»-ի հայտացուցակը. Բրավո, Տեր Շտեգեն, Ալվեշ, Ալբա, Պիկե, Ադրիանո, Բարտրա, Մատյե, Մասկերանո, Բուսկետս, խավի, Ռակիտիչ, Ռաֆինյա, Մեսսի, Նեյմար, Պեդրո, Մունիր, Սուարես: