Գիգսը կարող է գլխավորել «Ուիգան»-ը
«Ուիգան»-ի ղեկավարութունը կարող է մոտ ապագայում նոր գլխավոր մարզիչ փնտրել: Ինչպես հայտնում է Mirror.co.uk-ը, թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մալքի Մաքքեյը իր ռասիստական դրսևորումների համար մոտ է երկարատև որակազրկմանը:
Եթե Մաքքեյի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառվի, ապա թիմը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի օգնական Ռայան Գիգսը: