«Ուիգան»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը իր նորամուտը կնշի մանչեսթերյան ակումբում
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին հանդիպումն է անցկացնում նոր մրցաշրջանում:
Մանկունյանցիները ընկերական խաղ կանցկացնեն «Ուիգանի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում է: Դա հայ ֆուտբոլիստի առաջին հանդիպումն է «Բորուսիայից» «ՄՅՈւ» տեղափոխվելուց հետո:
«Մանչեսթեր Յունայթեդը» խաղադաշտ կմտնի հետևյալ մեկնարկային կազմով.
Սեմ Ջոնսթոուն, Ֆոսու-Մենսա, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Մայքլ Կարիկ, Անդեր Էրերա, Ջեյսի Լինգարդ, Մեմֆիս Դեպայ, Հենրիխ Մխիթարյան, Ջեյմս Ուիր:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին: