Փրկարարները բացել են փակ դուռը
Այսօր արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: