Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի հանրապետությունում այսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
Քամին հարավ-արևելյան է՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Իսկ դեկտեմբերի 1-3-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Դեկտեմբերի 4-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: