211652_close_icon
views-count2362 դիտում article-date 23:26 29-11-2014

Հայաստանի և Եվրամիության միջև խոսելու բան չկա. NewsBook.am

Ակնհայտ է, որ Հայաստանը չստորագրելով ասոցացման պայմանագիրը, փաստորեն, կասեցրեց իր անդամակցությունը կամ մասնակցությունը՝ Արևելյան գործընկերության մեջ: Այսպիսի տեսակետ է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ [url=http://newsbook.am/?p=44694/em-um+gitenvor+etm-n+chi+kayanalu+stepan+grigoryan&l=am]NewsBook.am[/url]-ի հետ զրույցում: Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել, ավելին` գնաց Մաքսային միություն, դա նշանակում է, որ այսօր Հայաստանի և Եվրամիության միջև խոսելու բան չկա: Ստեփան Գրիգորյանն առաջարկում է, որ Եվրամիության ասոցացման համաձայնագրում առկա քաղաքական մասը` ռեֆորմների, բարեփոխումների, հակակոռուպցիոն ծրագրերի, մեր իրավական համակարգի հետ հատվածը կարելի է թարմացնել և նոր ձևով ստորագրել ԵՄ-ի հետ: Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=44694/em-um+gitenvor+etm-n+chi+kayanalu+stepan+grigoryan&l=am]սկզբնաղբյուր կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր