211652_close_icon
views-count1446 դիտում article-date 20:42 29-11-2014

Չալանօղլուի արտակարգ գոլը և «Բայեր»-ի ջախջախիչ հաղթանակը. տեսանյութ

Լևերկուզենի «Բայեր»-ը Բունդեսլիգայի բարելավեց իր մրցաշարային գործերը: 13-րդ տուրում Ռոջեր Շմիդտի սաները կամային հաղթանակ տոնեցին «Քյոլն»-ի նկատմամբ: Արդեն 4-րդ րոպեին «այծերը» Մաթիաս Լեհմանի 11 մետրանոց հարվածից հետո առաջ անցան հաշվի մեջ: Այդուհանդերձ «Բայեր»-ին չընկճեց արագ բաց թողած գոլը: Խաղի մնացած ժամանակահատվածում «ասպիրինային» թիմը 5 գնդակ ուղարկեց Թիմո հորնի պաշտպանած դարպասը: Գոլերից մեկը իր հաշվին գրանցեց Հական Չալանօղլուն, ով աչքի ընկավ տուգանային հրաշալի հարվածով: Դուբլների հեղինակներ դարձան Քարիմ Բելարաբին և Յոսիպ Դրմիչը: Այս հաղթանակից հետո «Բայեր»-ը վաստակեց 23 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաև «Վոլֆսբուրգ»-ը, որը 13-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի վաղը: «Գայլերը» սեփական հարկի տակ ուժերը կչափեն առաջատարների խմբում ընդգրկված Մյոնխնեգլադբախի «Բորուսիա»-ի հետ: [b]«Բայեր» - «Քյոլն»՝5:1[/b] Գոլեր՝ Բելարաբի 26՛, 91՛, Չալանողլու 61՛, Դրմիչ 79՛, 88՛ - Լեհման 4՛ (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր