«Հերտա»-ի դեմ խաղում «Բավարիա»-ն բավարարվեց մեկ գոլով. տեսանյութ
Բունդեսլիգայի առաջատար «Բավարիա»-ն 13-րդ տուրում ուղևորվեց Բեռլին, ուր մրցեց «Հերտա»-ի հետ: Չնայած, որ մյունխենցիները բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, այդուհանդերձ կարողացան ընդամենը մեկ անգամ խոցել Տոմաս Կրաֆտի պաշտպանած դարպասը: Չեմպիոնների գեղեցիկ կոմբինացիան հրաշալի հարվածով եզրափակեց Արյեն Ռոբենը:
Այս հաղթանակից հետո մյունխենցիները ավելի մեծացրեցին իրենց առավելությունը հետապդնող թիմերի նկատմամբ: Ներկայումս Գվարդիոլայի սաները իրենց ակտիվում ունեն 33 միավոր և երկրորդ տեղը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ին արդեն գերազանցմում են 10 միավորով:
[b]«Հերտա» - «Բավարիա»՝0:1[/b]
Գոլ՝ Ռոբեն 27՛