Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա մրցավեճում ուժերը կչափի Բեռլինի «Հերտա»-ի հետ: Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա հանդիպման մեկնարկային րոպեներից:
«Բորուսիա».Լանգերակ – Սուբոտիչ, Կեհլ, Բենդեր, Գյունդողան, Իմմոբիլե, Մխիթարյան, Հյումելս, Օբամեյանգ, Պիշչեկ, Շմելցեր ‘
«Հերտա» - «Բորուսիա» խաղը կսկսվի Երևանի ժամանակով 18:30-ին: