Հայտնի է Իտալիայի գավաթի եզրափակիչ հանդիպման օրը
Իտալիայի գավաթի 2014/2015 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա 2015 թվականի հունիսի 7-ին: Գլխավոր մրցավեճը կկայանա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում: Հիշեցնենք, որ Իտալիայի գործող գավաթակիրը «Նապոլ»-ին է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում պարտության էր մատնել «Ֆիորենտինա»-ին:
Ավելացնենք, որ Իտալիայի գավաթը ամենից շատ նվաճել են «Յուվենտուս»-ն ու «Ռոմա»-մ՝ 9-ական անգամ: